Ողջունում ենք Ձեզ մեր կազմակերպության պաշտոնական կայքում: Այստեղ դուք կգտնեք ուսանելի հետաքրքիր եւ ճանաչողական տեղեկություններ մեր ազգային-պատմամշակութային ժառանգության մասին: Ներկայում, երբ վտանգված են մեր նյութական մշակույթի արժեքները Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում, տեղեկատվական պատերազմի այս պայմաններում խիստ կարեւորվում է մեր ինքնաճանաչողությունը ազգային ժառանգության միջոցով: Հուսով ենք, այս կայքը կօգնի ձեզ այդ հարցում:
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեության նպատակն է պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական և բնապատմական միջավայրի, լանդշաֆտների, մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:
ՊՈԱԿ-ը բաղկացած է վեց շրջանային պետական ծառայություններից (Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի), ինչպես նաև չորս արգելոցից («Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոց, «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոց, «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոց և «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոց):
Այս պահի դրությամբ Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջանները եւ դժբախտաբար բոլոր արգելոցները բռնազավթված են Ադրբեջանի կողմից:
